Արցախում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1200 բնակիչների, այդ թվում՝ 157 երեխայի․ ՌԴ ՊՆ |tert.am|
09:23 - 13 հունվարի, 2021

Արցախում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1200 բնակիչների, այդ թվում՝ 157 երեխայի․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am։ Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ 

Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։

Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն են ստացել ավելի քան 1200 բնակիչներ, այդ թվում ՝ 157 երեխա։

Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ: Տեղի բնակիչների դժգոհությունները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել