Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 517.8 հա տարածք
 |1lurer.am|
22:56 - 12 հունվարի, 2021

Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 517.8 հա տարածք |1lurer.am|

1lurer.am: Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից Արցախ մեկնած 146 տեղահանվածների անվտանգ վերադարձը: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 48840 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:  

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մաքրվել է 37.6 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 689 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Արցախի ականազերծման ընթացքում (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 517.8 հա տարածք, 197.8 կմ ճանապարհ, 750 բնակելի շենք, ներառյալ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումը և փոխանցումը:

Արցախի հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով կազմակերպված թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել