Էրդողանը կոչ է արել Brexit-ից հետո Թուրքիային ընդունել Եվրամիության կազմ |tert.am|
17:21 - 12 հունվարի, 2021

Էրդողանը կոչ է արել Brexit-ից հետո Թուրքիային ընդունել Եվրամիության կազմ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը հորդորել է Brexit-ից հետո իր երկրին ընդունել Միության կազմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք չենք հրաժարվել ԵՄ-ին լիարժեք անդամակցելու մեր ձգտումից:  Brexit-ի հետ կապված աճող անորոշությունը կվերացվի միայն այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի Միությանը»,-ասել է Էրդողանը:

Թուրքիան 1963 թվականին ԵՄ-ի հետ  ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին դիմել է Միությանը անդամակցելու համար: Այնուամենայնիվ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել