ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Իրանի՝ ուրանի հարստացման գործողություններով |1lurer.am|
17:15 - 12 հունվարի, 2021

ԵՄ-ը լրջորեն մտահոգված է Իրանի՝ ուրանի հարստացման գործողություններով |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը հայտարարություն է տարածել Իրանի հետ միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության այս ոլորտում վերջին ակտիվությունների վերաբերյալ՝ նշելով, որ իր հավատարմությունն է հայտնում և շարունակում է իր աջակցությունը միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Այս ծրագիրը գլոբալ միջուկային զենքի չտարածման ճարտարապետության հիմնական տարրն է: 

«Մենք խորապես ցավում ենք վերջին երկու տարվա ընթացքում Իրանի ձեռնարկած մտահոգիչ քայլերի համար: ԵՄ-ն Իրանին բազմիցս կոչ է արել դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք չեն համապատասխանում Իրանի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին: Ուրանի մինչև 20% հարստացումը խոր մտահոգության տեղիք է տալիս: Այս կարևոր փուլում Իրանի գործողությունը նաև ռիսկային է, ինչը կարող է խարխլել դիվանագիտական ​​գործընթացին ուղղված ջանքերը: Իրանին հորդորում ենք զերծ մնալ հետագա սրացումից և անհապաղ դադարեցնել նման գործողությունները: Խիստ կարևոր է շարունակել լիարժեք համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,- ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել