Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ Արման Թաթոյան |tert.am|
13:47 - 12 հունվարի, 2021

Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից և լուրջ խնդիրների առաջ են կանգնած, այլև տնտեսական գործունեության հնարավորությունից են զրկվել այն դեպքում, երբ այդ վայրերում իրականացրել են խոշոր ներդրումներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային անվտանգությանը։

Սեփականության հետ կապված՝ հիմնարար խնդիր կա․ այս պահին Ադրբեջանինը համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում։ 

Նա ներկայացրեց, թե որ համայնքից որքան հողատարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Օրինակ՝ Տեղ խոշորացված համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից։ Որոտան գյուղի դեպքում բնակիչները մոտավոր հաշվարկով զրկվել են 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։ Ընդ որում, Որոտանի դեպքում 18-20 այգեգործական տնակներ կան, որոնք կառուցված են այն հողերի վրա, որոնք Հայաստանի գործուղման որոշումներով են հատկացվել մարդկանց»,-նշեց նա։

Նրա տեղեկացմամբ՝ Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր հաշվարկով 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 հեկտար վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, Ճակատենում՝ 50 հեկտար վարելահողից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել