ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ |tert.am|
09:56 - 12 հունվարի, 2021

ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,-ասված  է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսաստանցի զինվորականները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղաղապահները բարելավում են դիտակետերի հսկողության և պաշտպանության ոլորտում իրենց հմտությունները:

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շուրջօրյա դիտարկում իրականացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել