Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին․ Պուտին |1lurer.am|
19:37 - 11 հունվարի, 2021

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին․ Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին: 

«Հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցով հհամաձայնության պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չկան: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում էի իր պարտավորությունները:

Ստորագրեցինք հայտարարություն, որն առնչվում է տարածաշրջանի զարգացմանը: Խոսքը տնտեսական կապերի կառուցմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին է»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ այսօր ստորագրված հայտարարության իրագործման համար կստեղծվի փոխվարչապետներից բաղկացած եռակողմ հանձնաժողով, որը կստեղծի փորձագիտական ենթախմբեր և կներկայացնի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածների և տնտեսական զարգացման նախագծեր:

«Համոզված եմ, որ այդ պայմանավորվածությունների իրագործումն օգտակար կլինի հայ, ադրբեջանցի ժողովուրդների և տարածաշրջանի համար»,- հավելել է Պուտինը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել