Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. վարչապետ
 |1lurer.am|
19:12 - 11 հունվարի, 2021

Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո:

«Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների խնդրին:

«Ցավոք, այսօր չկարողացանք վերջնական պայմանավորվածության հասնել ռազմագերիների փոխանակման հարցում: Սա ամենազգայուն, ամենացավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում:

«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում հանգել կոնկրետ որոշումների»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել