Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը |armenpress.am|
14:34 - 11 հունվարի, 2021

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:

Զոհված զինծառայողի՝ Մխիթար Մխիթարյանի հայրը` Գարիկ Մխիթարյանը, նշեց, որ նոյեմբերի 2-ից ներկայացրել են հաղորդում սպայակազմի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ: Գարիկ Մխիթարյանի պնդմամբ` հրամանատարական կազմի սխալ հրամանի հետևանքով են զոհվել իրենց երեխաները:

«Մարդիկ կան, որոնք դեռ պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում են քննվել և նրանց չեն բերել Հայաստան: Այնտեղ էլ քննչական մարմին կա, այնտեղ են աշխատել նրանց հետ, բայց հանգամանքները դեռ բավարար չեն, ուստի մեր խնդրի լուծումը մնացել է օդում կախված»,- նշեց Մխիթարյանը:

Զոհված զինծառայողի հայրը քրեական գործի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ամենասեղմ ժամկետներում իրենց գործառույթները իրականացնեն, որպեսզի գործը տեղից շարժվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել