Գորբաչովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին |1lurer.am|
13:52 - 11 հունվարի, 2021

Գորբաչովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին |1lurer.am|

1lurer.am: ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մինչդեռ, ըստ նախկին նախագահի, այստեղ գլխավորը Հայաստանն ու Ադրբեջանն են: Գորբաչովը համոզված է, որ պետք է լուծումը գտնել՝ ելնելով երկու կողմերի շահերից՝ «առանց հաղթողների և պարտվողների»՝ գրում է РИА Новости-ն:

Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է դրանով չբավարարվել, և հարցը չթողնել չլուծված՝ ևս մի քանի տասնամյակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել