Ամփոփվեցին ատելության խոսքի դեմ պայքարի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները |1lurer.am|
12:48 - 11 հունվարի, 2021

Ամփոփվեցին ատելության խոսքի դեմ պայքարի բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները: 

Աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ Խումբն աշխատել է պետական գերատեսչությունների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ: 

Նրա խոսքով՝ ատելության դեմ պայքարի գործընթացը բաժանվել է մի քանի փուլի: Կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել Քրեական օրենսգրքում մեծացնել ատելություն, թշնամանք հարուցող հանցագործությունների տեղաբաշխումը: 

Խանդանյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են առաջարկել Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերում, «Վարչական իրավախախտումների մասին» և այլ օրենքներում, որոնք կներկայացվեն 2021-ի ընթացքում: «Բոլոր օրենքներով պետք է կարգավորենք խտրականությամբ արտահայտված ատելության խոսքը և դրա պատասխանատվության ձևերն ու տեսակները»,- ասաց պատգամավորը: 

Հանձնաժողովն ի գիտություն ընդունեց աշխատանքային խմբի գործունեությունը և ֆիքսեց խմբի գործունեության ավարտը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել