Հանձնաժողովը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշել ազգային փոքրամասնությունների օր |tert.am|
12:06 - 11 հունվարի, 2021

Հանձնաժողովը ընդունեց նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը նշել ազգային փոքրամասնությունների օր |tert.am|

tert.am: Աժ-ում ընթանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, այն վարում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նիստի սկզբում Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել կազմի փոփոխություն. Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ  Թագուհի Թովմասյանի փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը առաջարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2001 թվականի հունիսի 24 -ի թիվ 1, 200 օրենքը լրացնել 13.2 հոդվածով ,ՀՀ ազգային փոքրամասնության օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:

Բաքոյանը նշեց՝նախագիծը կարևորում է նրանով, որ չնայած Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, բայց Հայաստանում ապրում են շուրջ 11 ազգային փոքրամասնություն և անհրաժեշտ է, որ փոքրամասնությունների  առանձին օր նշվի:

«Յուրաքանչյուր ոգ ունի իր էթնիկ ինքնության պահպանման իրավունքը և ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների զարգացման իրավունք: Այս օրենքի ընդունումը քայլ է, որը ուշադրություն է հրավիրելու ազգային փոքրամասնությունների կյանքի խնդիրների և դժվարությունների վրա»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել