Բահրեյնն այսօրվանից վերաբացում է իր օդային տարածքը Կատարի համար |tert.am|
11:09 - 11 հունվարի, 2021

Բահրեյնն այսօրվանից վերաբացում է իր օդային տարածքը Կատարի համար |tert.am|

tert.am: Հունվարի 11-ից Բահրեյնն իր օդային տարածքը կբացի Կատարի համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալության էմիրությունների ծառայությունը:

Սա տեղի է ունենում երեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովում հնչած հայտարարությունից հետո, ըստ որի՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները վերականգնելու են Կատարի հետ առևտրային և զբոսաշրջային հարաբերությունները:

Արաբական չորս երկրները 2017 թվականին խզել էին Կատարի հետ հարաբերությունները՝ նրան մեղադրելով իսլամական ծայրահեղական խմբավորումերին աջակցելու համար:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը գագաթնաժողովի ընթացքում ասել էր, որ չորս պետությունները պայմանավորվել են վերականգնել Կատարի հետ բոլոր կապերը, որոնք խզվել էին Դոհայում` ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների պատճառով: Կատարը, իր հերթին, հերքել էր այդ մեղադրանքները և նշել, որ էմբարգոն նպատակ ունի զսպել իր ինքնիշխանությունը:

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն արդեն իսկ հայտարարել են դեպի Կատար օդային, ցամաքային և ծովային անցակետերը վերաբացելու մասին:

Ավելին՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել