Ռուսաստանյան խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում |armenpress.am|
10:48 - 11 հունվարի, 2021

Ռուսաստանյան խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանցի խաղաղապահների համար հերթական մոդուլային քաղաքն է կառուցվել Բերդաշենում:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Լեռնային Ղարաբաղում 60 ռուս խաղաղապահի բնակության համար կառուցված մոդուլային քաղաքի մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին: Ավելի վաղ ռուսաստանցի մասնագետները կարճ ժամկետում երկու մոդուլային քաղաք են կառուցել Ստեփանակերտում և Գետավան բնակավայրում»,- ասված է հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքում առկա են մարզական համալիր, շոգեբաղնիք, բժշկական կենտրոն և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել