Վաղը Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպումը
14:32 - 10 հունվարի, 2021

Վաղը Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
 
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 
 
Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել