Արևմուտքը շարունակում է Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունը. Էրդողան |tert.am|
11:08 - 10 հունվարի, 2021

Արևմուտքը շարունակում է Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունը. Էրդողան |tert.am|

tert.am: Եվրոպայում և Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած շատ իրադարձություններ վերահաստատել են Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների առկայությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 9-ին Էլյազըգ և Դիարբեքիր նահանգները կապող կամրջի և տրանսպորտային փոխանակման կետի բացման արարողության մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի խոսքերով` նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մեջ, իրենց դեպքում առաջին սպառնալիքի ժամանակ ընդունում են ամենախիստ սահմանափակումները:

«Արտերկրում գտնվող մի շարք շրջանակներ, որոնք միայն խոսքերով են արտահայտվում ահաբեկչական դրսևորումների դեմ, երկար տարիներ խոչընդոտում են Թուրքիայի կողմից հանցավորության դեմ պայքարին»,- ասել է թուրք առաջնորդը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել