Կապիտոլիում ներխուժումն աշխարհի այլ վայրերում անկարգությունների արձագանքն է․ The Washington Post
00:02 - 10 հունվարի, 2021

Կապիտոլիում ներխուժումն աշխարհի այլ վայրերում անկարգությունների արձագանքն է․ The Washington Post

Ամերիկյան The Washington Post պարբերականը հրապարակել է «Կապիտոլիում ներխուժումն աշխարհի այլ վայրերում անկարգությունների արձագանքն է» վերնագրով հոդված, որտեղ ներկայացվում են հունվարի 6-ին ցուցարարների՝ ԱՄՆ-ի Կապիտոլիում ներխուժելուն նման դեպքեր՝ աշխարհի այլ երկրներից։ Երկրների ցանկում է նաև Հայաստանը՝ 2020 թվականի նոյեմբերի իրադարձություններով պայմանավորված։ Ստորև ներկայացնում ենք հոդվածն՝ ամբողջությամբ։
 

Չորեքշաբթի խռովարարները ներխուժեցին Կապիտոլիում՝ դադարեցնելով ընտրությունների վավերացման վճռորոշ լսումները. քաոսի տեսարաններ, որոնք ապշեցրին դիտորդներին ամբողջ աշխարհում: Ամբոխի անդամները կոտրում էին պատուհանները, թալանում դահլիճները և ներխուժում օրենսդիրների գրասենյակներ:

Չնայած Կապիտոլիումի համար դա չլսված իրադարձություն էր, սակայն այդպիսի դեպքերն աշխարհի մակարդակով նորություն չեն: Ժամանակակից պատմությունը հագեցած է բողոքի ցույցերի բազմաթիվ դեպքերով՝ սկսած խաղաղ ժողովրդավար շարժումներից, որ իշխանություններից պատասխանատվություն են պահանջում, մինչև կատաղած ամբոխներ, որոնք ցանկանում են տապալել իշխանությունը՝ ներխուժելով պետական կառույցներ: Ահա մի քանի օրինակներ, երբ խռովարարները կամ ցուցարարները ներխուժում են կառավարական շենքեր՝ աշխարհի այլ հատվածներում։

 

Հոնկոնգ


Ցուցարարները լքում են Հոնկոնգի հիմնական օրենսդիր պալատը՝ 2019 թվականի հուլիսի 2-ին․ Էնթոնի Ուոլլաս/AFP/Getty Images

Нет описания.
Գրաֆիտի՝ հիմնական դահլիճում․ Էնթոնի Ուոլլաս/AFP/Getty Images

Нет описания.
Ցուցարարը 2019 թվականի հուլիսի 1-ին կառավարության շտաբում ներկում է Հոնկոնգի խորհրդանշանը․ Ֆիլիպ Ֆոնգ/AFP/Getty Images

2019 թվականի ամռանը ցուցարարները ներխուժեցին Հոնկոնգի խորհրդարան: Սաղավարտներով, դիմակներով և պաշտպանիչ ակնոցներով հարյուրավոր ցուցարարներ կոտրեցին պատուհանները և ճեղքեցին պատնեշները՝ կառավարության շենք ներխուժելու համար, որտեղ նրանք ներկեցին պատերն ու փչացրին օրենսդիրների դիմանկարները: Վանդալիզմը համեմատաբար անսովոր ուժի կիրառում էր հիմնականում խաղաղ այդ բողոքի ցույցերի ժամանակ, որը լայնամասշտաբ շարժում էր՝ դեպի մայրցամաքային Չինաստան արտահանձնումներ իրականացնելու թույլտվության վերաբերյալ առաջարկվող օրենքի դեմ:

 

Ղրղզստան


Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի Ալա-Տոո հրապարակը՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին․ Աբիլայ Սարալաև/Տասս/Getty Images

Հոկտեմբերին ցուցարարները Ղրզստանում գրավեցին կառավարական շենքերը՝ կասկածի տակ դնելով խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքների օրինականությունը: Ցուցարարները հարձակվեցին ասիական երկրի գլխավոր քաղաքական շենքի վրա՝ փողոց նետելով փաստաթղթեր և կահույք՝ այրելով դրանք: Անկարգություններից ժամեր անց Ղրղզստանի ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց արդյունքները:

Нет описания.
Ցուցարարները նախագահական պալատի շուրջ՝ 2020 թ. հոկտեմբերի 6-ին, Բիշքեկ, Ղրղզստան․ Նեզիր Ալիև/Անադոլու գործակալություն/Getty Images

Нет описания.
Ղրղզստանի վարչապետ Սադիր Ժապարովի աջակիցները՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին)․ Աբիլայ Սարալաև/Տասս/Getty Images

 

Հայաստան

Ցուցարարները ներխուժում են Հայաստանի խորհրդարան՝ Ղեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո

Լեռնային Ղարաբաղի շուրջ վեցշաբաթյա դաժան մարտերից հետո՝ նոյեմբերին, Հայաստանն ու Ադրբեջանը կնքեցին հրադադարի համաձայնագիր, որով Ադրբեջանը ստացավ մարտերի ընթացքում վերադարձրած տարածքների մեծ մասը: Համաձայնագրի պայմանները, սակայն, զայրույթ առաջացրին Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ ցուցարարները գիշերով ներխուժեցին երկրի խորհրդարան և կառավարական այլ շենքեր: Ցուցարարներն իրենց հետևից թողեցին փշրված ապակիներ և ջարդված կահույքը, ինչպես նաև կողոպտեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը:

 

Ինդոնեզիա 


Ինդոնեզիայում ուսանողները ուրախանում են սպասվող ընտրությունների մասին հայտարարությունից՝ 1998 թվականին․ Ժաք Լանժևին/Սիգմա/Getty Images

1998 թվականին ուսանողների գլխավորած շարժման շրջանակներում Ինդոնեզիայում սկսվեցին բողոքի ցույցեր և անկարգություններ՝ նախագահ Սուհարտոյի հրաժարականի պահանջով, որը ղեկավարում էր երկիրը 1960-ականներից սկսած: Այդ տարվա մայիսին ցուցարարները, ի պատասխան անվտանգության ուժերի կողմից ուսանողների սպանությունների, գրավեցին կառավարական շենքերը և շարունակեցին պահանջել Սուհարտոյի հրաժարականը: Քաղաքացիական անկարգություններն ու ցույցերը ի վերջո բռնապետին ստիպեցին հրաժարվել իշխանությունից, որի արդյունքում ժողովրդավարությունը վերելք ապրեց այդ երկիրում, որտեղ այժմ նույն օրն անցկացվում են ամենամեծ ժողովրդավարական ընտրությունները: 

 

Սերբիա 

Բելգրադում ցուցարարները ներխուժում են խորհրդարան՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումների մասին հայտարարությունից հետո

Բախվելով կորոնավիրուսի դեպքերի աճին՝ Սերբիայի կառավարությունը հուլիսին փորձեց երկրում համապետական ​​լոքդաուն սահմանել՝ վարակի տարածումը կանխելու համար: Բելգրադի խորհրդարանի մոտ հավաքվեցին ցուցարարները՝ առանց դիմակների՝ բողոքելու նոր սահմանափակումների դեմ: Նրանք ճեղքեցին անվտանգության աշխատակիցների ստեղծած պատնեշը և ներխուժեցին կառավարության շենք: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ոստիկանությունը նրանց ի վերջո դուրս հանեց:

 

Բուրկինա Ֆասո


Մարդիկ անցնում են խորհրդարանի այրված շենքի կողքով՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում․ Իսսուֆ Սանոգո/AFP/Getty Images

2014 թվականի հոկտեմբերին Բուրկինա Ֆասոյում ցուցարարները, նախագահ Բլեզ Կոմպաորեի՝ իր 27-ամյա կառավարումն էլ ավելի երկարաձգելու միտումից զայրացած, հրկիզեցին երկրի խորհրդարանի շենքը, ինչպես նաև կողոպտեցին գրասենյակներ և հրկիզեցին մեքենաներ: BBC-ի հաղորդմամբ՝ նախագահի վերընտրության դեմ ուղղված բողոքի ցույցերին մարդիկ միացան ամբողջ երկրում՝ ներառյալ զինվորականները, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարարը:


Խորհրդարանի այրված շենքը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին․ Իսսուֆ Սանոգո/AFP/Getty Images

 

Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան)


Աշխատակիցներն ու անդամները սեղանների տակից հանում են անվտանգության գլխարկները, մինչդեռ ցուցարարները ներխուժում են Կապիտոլիում․ Բիլ Օ'Լիրի/The Washington Post

Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել