Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպում են ունեցել Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում
16:00 - 09 հունվարի, 2021

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպում են ունեցել Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Այս թեմաներով շփումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել