Հայաստանի և Արցախ սոցապնախարարները քննարկել են տեղահանված բնակչության կացարանային հարցերը
21:13 - 08 հունվարի, 2021

Հայաստանի և Արցախ սոցապնախարարները քննարկել են տեղահանված բնակչության կացարանային հարցերը

Այսօր՝ հունվարի 8-ին, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան գործընկեր կառույցի ղեկավար Մեսրոպ Առաքելյանի հետ, տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Հանդիպման ընթացքում, արցախցիներին հուզող սոցիալական խնդիրների շարունակական լուծման համատեքստում, կարևորվել է տեղահանված բնակչության կացարանային հարցի կարգավորումն որպես առաջնահերթություն դիտարկելն ու համապատասխան աշխատանքների շուտափույթ ծավալումը։

Գործընկերներն օրախնդիր հարցի լուծման առնչությամբ քննարկել են հեռանկարային համապատասխան մեխանիզմներ՝ վերահաստատելով այդ ոլորտում ևս առաջիկայում համատեղ գործունեության անվերապահ իրականացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել