azatutyun.am: «Տրանս-Ադրիատիկ խողովակաշարով (TAP) արտահանվող ադրբեջանական գազը հասել է Իտալիա», - այս մասին այսօր Twitter-ի պաշտոնական էջում տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Այսպիսով, հարավային գազային միջանցքը սկսել է գործել։ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված Թուրքիայի գործողություններում նոր էջ է բացվում», - հայտնում է թուրքական դիվանագիտական գերատեսչությունը։

TAP խողովակաշարի կառուցումը տևել էր ավելի քան չորս տարի՝ ավարտվելով 2019-ի աշնանը։ Այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը արտահանվում է եվրոպական շուկա։