Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան |armenpress.am|
16:38 - 07 հունվարի, 2021

Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:  Վահրամ Պողոսյանը նշեց, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝օդ:

«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշեց Վահրամ Պողոսյանը:

 

Նա ընդգծեց, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել