Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի |1lurer.am|
16:20 - 07 հունվարի, 2021

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի |1lurer.am|

1lurer.am: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի իրենց բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 47650 տեղահանված՝ տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների հերթական ավտոշարասյունը:

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 178 տեղահանված արցախցի:

 

Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական ​​բնակության վայր է վերադարձել 47653 տեղահանված:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել