Իսրայելը չորեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին, ինչն արդեն 3-րդ նամանատիպ հարձակումն է վերջին 10 օրվա ընթացքում։ Ըստ Սիրիայի պաշտոնական հեռուստատեսության, հարվածները թիրախավորել էին Իրանի հեղափոխական բանակի ռազմակայանները։ Այս մսին հյատնում է reuters.com-ը։

Սիրայի ռազմական խոսնակի հաղորդմամբ, իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանների ու լիբանանյան պրո-իրանական Հեզբոլլահ խմբավորման ռազմական կայանների ուղղությամբ։

Իսրայելի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա, բայց Իսրայելի Պաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավար Ավիվ Քոչավին 2020 թ․ դեկտեմբերին նշել է, որ «իրենց հրթիռային հարվածների նպատակն է դանդաղեցնել Իրանի ուժեղացումը Սիրիայում»։ 

Վերջին ամիսներին իսրայելական հրթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում, կենտրոնում ու հարավում տեղակայաված զինվորական կայաններին, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվում են Իրանի կողմից աջակցվող ռազմական ուժեր։ 

Արևմտյան հետախուզական աղբյուրների հաղորդմամբ, վերջին ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումը ստվերային պատերազմի մի մաս է, որը հավանության է արժանացել ԱՄՆ կողմից ու մաս է կազմում վարվող հակա-իրանական քաղաքականության։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի