Վաշինգտոնում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 4 մարդ
10:04 - 07 հունվարի, 2021

Վաշինգտոնում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 4 մարդ

ԱՄՆ պատգամավորները վերադարձան Կապիտոլիումի շենք, որտեղ իր նիստերն է անցկացնում Սենատը։ Այս մասին հյատնում է BBC-ն։

Սենատի անդամները կշարունակեն Ջո Բայդենի՝ նապագահական ընտրություններին ընտրիչների կողմից տրված ձայները հաստատելու գործընթացը, որն ընդհատվել է երեկ, երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Սենատ ու Ներկայացուցիրների պալատ՝ բողոքելով ըննդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որոնք տեղի էին ունեցել 2020 նոյեմբերի 3-ին։ 

Հիշեցնենք, որ գիշերը Վաշինգտոնում տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է 4 մարդ։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել