Ռուսաստանը պաշտպանել է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացման Իրանի որոշումը |1lurer.am|
12:04 - 06 հունվարի, 2021

Ռուսաստանը պաշտպանել է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացման Իրանի որոշումը |1lurer.am|

1lurer.am: «Ֆորդոյում մինչև 20% ուրանի հարստացման վերաբերյալ Թեհրանի ոչ մի կապ չունի Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով և միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Այս տեսանկյունից, իրանական կողմի նկատմամբ պահանջներ չկան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Իրանը միաժամանակ նախատեսում է  երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերնդի ցենտրիֆուգներ՝  հազար հատ IR-2M և 174 հատ էլ IR-6 տեսակի:

Մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է օգտագործել միայն առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգներ, ուրանի հարստացումն էլ չպետք է անցնի 3,67%-ը:

Զախարովան Թեհրանի այդ որոշման համար մեղադրել է ԱՄՆ-ին, որը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, և պատժամիջոցներ է կիրառում Թեհրանի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել