Աբովյանի տարածաշրջանի, Մասիսի և Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է
10:55 - 06 հունվարի, 2021

Աբովյանի տարածաշրջանի, Մասիսի և Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Մասիսի և Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել