Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով Բաքուն կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը |1lurer.am|
09:28 - 06 հունվարի, 2021

Արցախ փորձագետներ ուղարկելու պատճառով Բաքուն կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը կարող է վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը, եթե կազմակերպությունը չպահպանի իր «միջազգային կարգավիճակը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով երկրի մշակույթի նորանշանակ նախարար Անար Քերիմովին և մեկնաբանելով այս միջազգային կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու դիմումը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ իրենք ակնկալում են Ադրբեջանի պատասխանը` մշակութային ժառանգությունը պահպանելու առաքելությամբ Արցախ փորձագետներ գործուղելու հնարավորության վերաբերյալ: Իսկ դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հարցերով գլխավոր տնօրեն Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ իրենք այս հարցով բազմիցս դիմել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն ապարդյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել