2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 47 475 մարդ
 |1lurer.am|
20:44 - 05 հունվարի, 2021

2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 47 475 մարդ |1lurer.am|

1lurer.am: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ռուս խաղաղապահներն օրվա ընթացքում ապահովել են Հայաստանի տարածքից 188 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 47 475 մարդ:  

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախում ականազերծման ժամանակ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրել են 426.9 հա տարածք, 160.8 կմ ճանապարհ, 617 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 19652 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի բժշկական բրիգադը Ննգի գյուղում (Ստեփանակերտից 40 կմ արևելք) ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում 3 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1109 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:  

Հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով թեժ գծի աշխատանքի ընթացքում ստացվել է 563 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել