Ալիևը հրամայել է միջազգային օդանավակայան կառուցել Արցախում |tert.am|
18:08 - 05 հունվարի, 2021

Ալիևը հրամայել է միջազգային օդանավակայան կառուցել Արցախում |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ իր պատվերով այս տարում Արցախի Վարանդա քաղաքում կսկսի միջազգային օդանավակայանի կառուցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իմ հանձնարարությամբ Ֆիզուլիում (Վարանդա) կկառուցվի միջազգային օդանավակայան: Պատվերն արդեն տրված է, այժմ տեղերն են ընտրվում: Տարածքը մաքրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու: Ես հանձնարարական եմ տվել, որ Ֆիզուլիում պետք է օդանավակայան կառուցվի, գոնե թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն այս տարի»,-ասել է Ալիևը՝ երեքշաբթի տեսաձևաչափով ընդունելով երկրի մշակույթի նոր նախարար Անար Քերիմովին:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ նոր միջազգային օդանավակայանը հնարավորություն կտա հյուրերին Վարանդայից արագ հասցնել Շուշի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել