Ռուս բժիշկները Արցախում օգնություն են ցուցաբերել ավելի քան 1100 բնակչի |1lurer.am|
12:01 - 05 հունվարի, 2021

Ռուս բժիշկները Արցախում օգնություն են ցուցաբերել ավելի քան 1100 բնակչի |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների բրիգադները շարունակում են օգնություն տրամադրել Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար:

Անցած օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Բրիգադի աշխատանքի ընթացքում բժիշկներին դիմած բոլոր քաղաքացիները թերապևտի, վիրաբույժի և այլ պրոֆիլների որակյալ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, սիրտ-անոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել