Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել |tert.am|
21:21 - 04 հունվարի, 2021

Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել |tert.am|

tert.am: Բելառուսը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին կոչ է անում հետևել գազային ոլորտում ազնիվ մրցակցությանը, այդ թվում՝ գազի փոխադրման սակագների սահմանման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն:

«Մեր առաջարկը կայանում է նրանում, որ անդամ երկրների վերահսկող մարմինները հետևեն գլխավոր սկզբունքին, որն ապահովում է ազնիվ մրցակցությունը միության գազային ոլորտում՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման սակագնի սահմանումն այն մակարդակում, որը չի գերազանցում նմանօրինակ սակագները գազի ներքին շուկայի սուբյեկտների համար»,- շեշտել է բելառուս գործիչը:

Պետրիշենկոն մասնավորեցրել է, որ գազատրանսպորտային համակարգի սեփականատիրոջ կողմից փոխադրման սակագնի ձևավորումը հանգեցնում է նրան, որ գազափոխադրման գինը Բելառուսի սպառողների համար երեք անգամ տարբերվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի սպառողների համար նույն ծառայության գնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել