ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ
16:34 - 04 հունվարի, 2021

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի մաքսային համակարգն անցել է կայացման տարբեր փուլերով, որի ընթացքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, ներդրվել են էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ, որոնք ավելի դյուրին ու անվտանգ են դարձնում մաքսավորի աշխատանքը՝ նպաստելով ՊԵԿ-ի հանդեպ տնտեսվարողների վստահության մակարդակի բարձրացմանը:

Նոր՝ 2021 թվականը մաքսային ծառայողի համար պետք է լինի հետևողական և պատասխանատու աշխատանքի տարի: Թարմ և նորարարական մտածողությունը, վերածելով գործնական քայլերի, պետք է նպաստի Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգության մակարդակի հետագա բարձրացմանը: Մեր գերխնդիրն է՝ սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ստեղծել հարմարավետ և համահավասար պայմաններ։ Միաժամանակ, մաքսային ծառայողները պետք է աչալրջորեն և ամենայն պատասխանատվությամբ շարունակեն իրավախախտումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ աշխատանքը։

Այսօր, առավել, քան երբևէ, մաքսավորը պետք է գիտակցի իր առջև դրված խնդիրների անթերի կատարման կարևորությունը և շարունակի արժանապատվորեն կրել իրեն վստահված պատասխանատվության մասնաբաժինը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձերքբերումներ, ուժ և կորով՝ ի նպաստ Ձեզ վստահված ոլորտի հետագա առաջընթացի և զարգացման:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել