ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|
15:25 - 03 հունվարի, 2021

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը մեկ տարի ժամկետով անցավ Թուրքիային |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ ուժերի» (VJTF) հրամանատարությունը հունվարի 1-ից անցել է Թուրքիային։ Անկարան 4 հազար 200 զինծառայողներից կազմված մոտոհրաձգային բրիգադ է միացնելու նշված ուժերին, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինծառայողներով միասին 2021 թվականին արագ արձագանքման ուժերում ընդգրկված են լինելու 6 հազար 400 զինծառայողներ։

Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստանձնում են ռոտացիոն կարգով՝ մեկ տարի ժամկետով։

Այդ ուժերի առանձնահատկությունը մարտական պատրաստվածության բարձր աստիճանն է, մասնավորապես ցանկացած պահի նրանք պետք է պատրաստ լինեն վերատեղակայվել 72 ժամվա ընթացքում։

«Թուրքիան նշանակալից ներդումներ է կատարել ռազմական այդ միավորման համար, հատկապես նյութատեխնիկական ապահովման և զինամթերքի պլանավորման գործում։ Այդ ուժերին են փոխանցվել թուրքական ռազմական նորագույն տեխնիկա, հակատանկային հրթիռներ, հրանոթներ»,- նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել