Էրդողանի խոսքով` Թուրքիան մեծ հաջողությունների է հասել Ադրբեջանում և Լիբիայում |azatutyun.am|
18:05 - 02 հունվարի, 2021

Էրդողանի խոսքով` Թուրքիան մեծ հաջողությունների է հասել Ադրբեջանում և Լիբիայում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե 2020 թվականը շատ ծանր տարի էր Թուրքիայի, ինչպես և ամբողջ աշխարհի համար, բայց Թուրքիան կարողացել է մեծ հաջողությունների հասնել Ադրբեջանում և Լիբիայում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նրա ելույթի այդ մասն են փոխանցում։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել երկրի արևելքում տրանսպորտային կամրջի բացման արարողությանը։

Նա ասել է, որ Էլյազիգ նահանգը Մալաթիային կապող Կյումյուրխան կամուրջը գծագրվել ու կառուցվել է տեղացի մասնագետների ուժերով, ու չնայած կորոնավիրուսի համավարակին, իշխանությունները շարունակել են ենթակառուցվածքների զարգացման ներդրումներ անել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել