Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ |armenpress.am|
17:09 - 02 հունվարի, 2021

Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի /Հասեկե նահանգ/  շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Այս մասին հաղորդում է ՏԱՍ գործակալությունը՝ հղում անելով սիրական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ  ահաբեկչության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում  են տուժածներին: Ռաս ալ-Այնը  գտնվում է թուրքական զորքերի և  Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին:

Ավելի վաղ հաղորդվել  էր  Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին, որտեղ ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների  վրա: Դրա հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել