Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
19:10 - 01 հունվարի, 2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 1-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, տեղեկանում ենք Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, եպիսկոպոսաց դասի հետ այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն և մեր աղոթքը բարձրացրեցինք առ Աստված նահատակ մեր քաջորդիների հանգստության և խաղաղության համար»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել