Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|
11:44 - 01 հունվարի, 2021

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել սահմանափակել ԱՄՆ-ի «ռազմական արկածախնդրությունը» Պարսից ծոցում |tert.am|

tert.am: Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը խնդրում է Միացյալ Նահանգներին կոչ անել դադարեցնել ապակայունացնող քայլերը Պարսից ծոցում, ասվում է ՄԱԿ-ում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Էսհագ ալ-Հաբիբի նամակում:

«Պարսից ծոցում և Օմանում (Արաբական) ծովում ԱՄՆ ռազմական արկածախնդրությունն ակտիվացել է, հատկապես վերջին շաբաթներին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տարածաշրջան առաջադեմ և բարձր տեխնոլոգիական զենքեր ուղարկելուց բացի, ԱՄՆ-ն իրականացրել է մի շարք սադրիչ ռազմական գործողություններ», - գրված է նամակում:

Ըստ նրա, նման սադրիչ գործողությունները ներառում են վերջին օրերին ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները Պարսից ծոցի վրայով:

Ըստ Ալ-Հաբիբի՝ նման առճակատման միջոցները սրել են այս անկայուն տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը: Նման ռազմատենչ միտումները կարող են սրել իրավիճակը տագնապալի մակարդակների, գրել է պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել