Ալիևը անհանգստություն է հայտնել, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ռևանշիստական տրամադրություններ ունեն |tert.am|
21:03 - 31 դեկտեմբերի, 2020

Ալիևը անհանգստություն է հայտնել, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ռևանշիստական տրամադրություններ ունեն |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնը հարկավոր է տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որքան շուտ մոնիտորինգի կենտրոնն սկսի գործել, այնքան լավ, քանի որ, չնայած պատերազմից անցել է գրեթե երկու ամիս, վտանգն ու սպառնալիքները դեռ առկա են»,- նշել է Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ Ադրբեջան ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը ասել է, իբր «չենթարկվող հայկական ջոկատները շարունակում են գործել Ադրբեջանի տարածքում և նրանց մի մասը չի ցանկանում հանձնվել ու հեռանալ»:

Ադրբեջանի նախագահը նաև անհանգստություն է հայտնել, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ռևանշիստական տրամադրություններ ունեն և բաց հայտարարություններ են անում առ այն, որ գալու է օրը և հայերը հետ են բերելու հողերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել