Վարդագույն քաղաքի անգույն ամանորը․ նկարներ Երեւանի վարչական շրջաններից
21:53 - 31 դեկտեմբերի, 2020

Վարդագույն քաղաքի անգույն ամանորը․ նկարներ Երեւանի վարչական շրջաններից

2020-ի ավարտին շատերս էինք սպասում։ 2021 թվականն էլ առավել սպասելի է․ այն լի է հույսերով ու, միեւնույն ժամանակ, անկանխատեսելիությամբ։ 

Տարին սկսվեց համաշխարհային համավարակով ու մեզ համար փակվեց պատերզամով՝ պարտությամբ, մարդկային ցավալի կորուստներով ու Արցախում տարածքային զիջումներով։

Ամանորյա տրամադրությունն այս տարի բացակայում է. չկա ամենամյա զարդարանքը, փողոցներում նկատելի կերպով քչացել է ամանորյա իրարանցումը, իսկ հրաշքին սպասելու ակնկալիքները շատերի մոտ հօդս են ցնդել։ Մշտապես այդքան սպասելի ձյունն անգամ տրամադրություն չարթնացրեց։ 

Մենք շրջել ենք Երեւանի վարչական շրջաններում, մի քանի կադրեր հավաքել «ամանորյա» մայրաքաղաքից։

Երևանի սրտում չեն վառվի տոնածառի լույսերը։

Նախկին բազմաոճ զարդարանքն այս տարի չկա։

Հարթակները, որոնց վրա նախորդ տարիներին դրվում էին թաղամասների տոնածառերը, այսօր դատարկ են։

Գարեգին Նժդեհի հրապարակի նոր լուսավորված շենքերն անգամ տոնական տրամադրություն չեն ստեղծում։

Բառի ընկալումն այլևս առաջվանը չէ։

Թեեւ այս տարի քաղաքը ասոցացվում է մռայլ գույների հետ, սակայն մեզ հաջողվել է գտնել նաև ամանորյա հրաշքի տրամադրող լուսավոր անկյուններ։





Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել