ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԻՆ աշխատակիցներին պարգևատրելու մասին:  

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել`

Մարտական ծառայության մեդալով`

Գևորգ Արտաշեսի Խունոյանին  արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ

Երախտագիտության մեդալով`

Կարեն Մարտինի Աթոյանին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ»,- ասված է հրամանագրում: