2020 թվականը ծանր տարի էր․ կորուստներ կրեց նաև ոստիկանությունը. ՀՀ ոստիկանության պետ
13:41 - 31 դեկտեմբերի, 2020

2020 թվականը ծանր տարի էր․ կորուստներ կրեց նաև ոստիկանությունը. ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ուղերձ է հղել, որում ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ ողջ անձնակազմին, վետերաններին, ոստիկանների ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Մաղթում եմ, որ գալիք տարում մեր ծառայությունը լինի առավել պատասխանատու և պրոֆեսիոնալ, հասարակական կարգի պահպանման մեր հանձնառությունն իրականացնենք լիարժեք և արդարացնենք ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը։
2020 թվականը ծանր տարի էր․ թանկ կորուստներ բերեց երկրին ու քաղաքացիներին։
Ծանր կորուստներ կրեց նաև ոստիկանությունը։

Մեր տասնյակ ծառայակիցներ զոհվեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում։
Հավե՜րժ փառք մեր զոհված ընկերներին։

Նոր տարում խաղաղություն եմ ցանկանում մեր երկրին, հաջողություններ՝ բոլորին, իսկ ոստիկանության աշխատակիցներին՝ անփորձանք և արժանապատիվ ծառայություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել