Ռուս մասնագետները Արցախում երկու բլոկ-մոդուլային ավան են հիմնել |1lurer.am|
11:54 - 31 դեկտեմբերի, 2020

Ռուս մասնագետները Արցախում երկու բլոկ-մոդուլային ավան են հիմնել |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավանում ստեղծել են երկու բլոկ-մոդուլային ավան` Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականների համար հարմարավետ, ժամանակակից կենսապայմաններ ստեղծելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Այսօր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին հաղորդվել է նոր մոդուլային ավաններում ավելի քան 300 մարդու բնակեցման մասին:

Հաջորդ տարի հունվարին Բերդաշենում նախատեսվում է մեկ այլ այդպիսի ավանում բնակեցնել 60 հոգու:

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր համակարգերով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում, կոյուղի): Բնակության տարածքներն ապահովված են կահույքով (մահճակալ, զգեստապահարան, խոհանոց, սեղաններ, աթոռներ, ցնցուղ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, կաթսա):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել