Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, ունենք հաստատված ընդհանուր 159409 դեպք
11:06 - 31 դեկտեմբերի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, ունենք հաստատված ընդհանուր 159409 դեպք

Դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է առողւապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք (նոր թեստավորումների 18.6%-ը): Ունենք 957 առողջացած և մահվան 16 դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել