ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին
20:32 - 30 դեկտեմբերի, 2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու Հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով տարբեր անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ: Նախագահի խոսքով՝ դպրոցականների ու ուսանողների հիմնական մասն արդեն վերադարձել է, և բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց թիվը զգալիորեն կաճի:

Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար և հայտնել իր՝ առկա համագործակցությանը նոր որակ հաղորդելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանը նշել է նաև, որ ամանորյա արձակուրդները կանցկացնի Արցախում:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել