Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում:

«Այս նոր բաժանմունքով բժշկական կենտրոնի վերակենդանացման մահճակալների թիվը դառնում է 120՝ փաստացի ամենամեծը Հայաստանում, ինչպես և ինքնին բժշկական կենտրոնը։

Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, բարեհամբյուր վերաբերմունքով, իսկ այժմ նաև նոր տեսքով»,- տեղեկացրել է Թորոսյանը։