Նոր կառավարության անդամների ժամանման պահին Եմենի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ |tert.am|
16:06 - 30 դեկտեմբերի, 2020

Նոր կառավարության անդամների ժամանման պահին Եմենի օդանավակայանում հզոր պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ |tert.am|

tert.am: Հարավային Եմենի մայրաքաղաք Ադենի օդանավակայանի ժամանումների սրահում ուժեղ պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայից ինքնաթիռով կառավարական պատվիրակության՝ այնտեղ ժամանելու պահին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կան զոհեր և վիրավորներ, բայց այդ ժամանակ նախարարները եղել են ինքնաթիռում, նրանք չեն վիրավորվել», - գործակալությանն ասել է սեփական իրազեկ աղբյուրը:

Նրա խոսքով ՝ բոլոր նախարարները տեղափոխվել են Ադենի կառավարական պալատ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել