Սահմանների որոշման հարցը մարդկանց ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել․ ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի մարզ
15:23 - 30 դեկտեմբերի, 2020

Սահմանների որոշման հարցը մարդկանց ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել․ ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:

«Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:

Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը։

Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։

Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել