Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով |1lurer.am|
12:23 - 30 դեկտեմբերի, 2020

Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, թե Արցախում հրադադարի հաստատման պայմանագրի ստորագրումից ի վեր միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, այն վայրում, որտեղ ռուս խաղաղապահներ տեղակայված չեն եղել: «Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ մեր խաղաղապահ զորախմբի նախաձեռնած ակտիվ քայլերը թույլ տվեցին կանխել միջադեպի հետագա զարգացումը: Հետագայում նույնպես կներդնենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խափանումը թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ Մոսկվան իր խաղաղապահներ հանդեպ սադրանքի որևէ դրսևորում մինչև այժմ չի նկատել: 

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք, որ Բաքուն և Երևանը տրամադրված են իրականացնել ստանձնած պարտավորությունները և քայլեր անել դեպի իրավիճակի ընդհանուր կարգավորումը: Ցանկանում եմ շեշտել առաջացող խնդիրների լուծման հարցում կողմերի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Ռուսաստանն էլ, իր հերթին շարունակում է պատասխանատու և արդյունավետ իրականացնել հրադադարի երաշխավորի իր գործառույթը»,- ասել է Սերգեյ Լավրովը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել