ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել |tert.am|
11:56 - 30 դեկտեմբերի, 2020

ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:

«Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հավաքել է բավարար տվյալներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ Ալեքսեյ Նավալնիի և այլ անձանց դեմ ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)»,-ասել է Պետրենկոն:

Հետաքննության տվյալների համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունների` այդ թվում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի», «Տարվա 5-րդ եղանակ» ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի, «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կազմակերպման և համակարգման հիմնադրամի», «Քաղաքացիների իրավական ապահովման հիմնադրամի» «ՇՏԱԲ» քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի կարիքների համար ֆիզիկական անձանցից որպես նվիրատվություն հավաքվել է ավելի քան 588 միլիոն ռուբլի գումար, որոնք նախատեսված էին բացառապես հիմնադրամների կարիքների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել