Չինաստանի խորհրդարանը ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Թրամփի ստորագրած բյուջեի նախագիծը, որում «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար |tert.am|
11:21 - 30 դեկտեմբերի, 2020

Չինաստանի խորհրդարանը ԱՄՆ-ից պահանջել է վերանայել Թրամփի ստորագրած բյուջեի նախագիծը, որում «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար |tert.am|

tert.am: Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) միջազգային գործերի կոմիտեն ԱՄՆ-ից պահանջել է վերանայել գործող նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, քանի որ, նրանց խոսքով, դրա առանձին կետեր «պետք է դիտարկել որպես ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտություն»: Այս մասին ասված է չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք վճռականորեն պնդում ենք, որ ամերիկյան կողմը պետք է անհապաղ դադարեցնի Չինաստանի ներքաղաքական գործերին միջամտությունը։ Վաշինգտոնը պետք է հրաժարվի ՉԺՀ-ին վերաբերող բացասական բովանդակությամբ կետերի իրագործումից»,- ընդգծվում է դրանում:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է «անջատողական տրամադրություններ բորբոքել Թայվանում», ինչպես նաև «զրպարտել Պեկինի քաղաքականությունը Հոնկոնգում, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում և Տիբեթում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել